Մանչեսթերում շարունակվում են ձերբակալությունները

Մանչեսթերում շարունակվում են ձերբակալությունները

Մանչեսթերում ահաբեկիչներին եւ նրանց հետ կապ ունեցող անձանց հայտնաբերելու համար շարունակվում են հատուկ գործողությունները, որոնք իրականացվում են ուժային կառույցների կողմից: Կան նոր ձերբակալվածներ:



Ձերբակալությունները, ըստ պաշտոնական հայտարարությունների, շարունակվելու են նաեւ առաջիկայում: Այս մասին հայտնում է BBC-ն նոր ձերբակալվածների մեջ կան երկու անձ, որոնք կապ են ունեցել, ըստ նախնական վարկածի, պայթյունի կազմակերպիչների եւ իրականացնողների հետ: Իրականացվել են նաեւ խուզարկություններ Վիտինգտոնի շրջանում:



Նշենք, որ նախօրեին Մանչեսթերի մարզադաշտում իրականացված ահաբեկչության գործով արդեն ութ ձերբակալված կա: Ահաբեկչական բռնարարքը իրականացվել էր ինքնապայթեցման միջոցով, որին զոհ էր գնացել քսաներկու մարդ, վիրավորվել վաթսունչորսը: