ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պայմանավորվել են ակտիվացնել իրենց գործողություններն ընդդեմ ԻՊ-ի

ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պայմանավորվել են ակտիվացնել իրենց գործողություններն ընդդեմ ԻՊ-ի

Միացյալ Նահանգների նախագահն ու համաեվրոպական կառույցների ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ակտիվացնել իրենց գործողությունները ԻՊ դեմ պայքարում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:



Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ նախագահը հանդիպում է ունեցել ԵԽ եւ Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկի եւ Ժան-Կլոդ Յունկերի հետ, իսկ ավելի ուշ նրանց միացել են Անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ինչպես նաեւ Եվրախոհրդրարանի նախագահ Անտոնիո Տայանին: Քննարկվել են նաեւ Հյուսիսային Կորեայի հանդեպ ԵՄ սանկցիոն քաղաքականությանն առնչվող հարցեր, որոնք ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն հավանությանն են արժանացել: