Պայթեցրել են Հունաստանի նախկին վարչապետի ավտոմեքենան

Պայթեցրել են Հունաստանի նախկին վարչապետի ավտոմեքենան

Պայթուցիկ սարք է գործի դրվել Հունաստանի նախկին վարչապետ Լուկաս Պապադիմոսի ավտոմեքենայում: Տուժել են նախկին պաշտոնյան և նրա վարորդը, հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով հունական ոստիկանությանը:



«Պարոն Պապադիմոսը և նրա վարորդը տեղափոխվել են հիվանդանոց»,- ասել է մի ոստիկան, իր անունը չհրապարակելու պայմանով:



Գործակալության տվյալներով պայթել է ծրարի մեջ դրված սարքը, որ նախապես դրվել է ավտոմեքենայի սրահում:



Նշենք, որ Պպադիմոսը Հունաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2011թ. նոյեմբերի 11-ից մինչև 2012թ. մայիսի 16-ը: