ՆԱՏՕ-ի երեք սպառնալիքներն ըստ Թրամփի

ՆԱՏՕ-ի երեք սպառնալիքներն ըստ Թրամփի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի հիմնական սպառնալիքների թվում նշել է ահաբեկչությունը, միգրացիան և ռուսական վտանգը:



«Ապագայի ՆԱՏՕ-ն պետք է կենտրոնանա երեք սպառնալիքների` ահաբեկչության, միգրացիայի, ինչպես նաև Ռուսաստանից, արևելքից ու հարավից եկող վտանգների վրա»,- ասել է Թրամփը` ելույթ ունենալով Բրյուսելում, ուր ընթանում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովը:



Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները հավանություն են տվալ ԱՄՆ գլխավորած հակաահաբեկչական պայքարի միջազգային կոալիցիային ՆԱՏՕ-ի միանալու գաղափարին: