Թրամփը պահանջել է հետաքննել ԱՄՆ հատուկ ծառայություններից տեղեկատվական արտահոսքի փաստը

Թրամփը պահանջել է հետաքննել ԱՄՆ հատուկ ծառայություններից տեղեկատվական արտահոսքի փաստը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի արած իր հայտարարությամբ ԱՄՆ արդարադատության նախարարությունից պահանջել է քննել ԱՄՆ հատուկ ծառայություններից Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության մասին գաղտնի տեղեկատվության արտահոսքի փաստը:



Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրիտանական հատուկ ծառայությունները դադարեցրել են ԱՄՆ-ի հետ գաղտնի տեղեկատվության փոխանակումն այն բանից հետո, երբ Մանչեսթերի ահաբեկչության մասին գաղտնի տեղեկությունները հայտնվել են ամերիկյան մամուլում:



«Ես պահանջում եմ ԱՄՆ արդարադատության նախարարությունից և մյուս պատկան կառույցներից` հետաքննություն սկսել այդ հարցով և, եթե հարկ է, օրենքի ողջ խստությամբ պատժել մեղավորներին»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ:



Թրամփը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում Մեծ Բրիտանիայի հետ իր հատուկ հարաբերությունները: