Կիևը Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության դադարեցման հարցը չի քննարկում

Կիևը Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության դադարեցման հարցը չի քննարկում

Ուկրաինայի կառավարությունը չի քննարկում Ռուսաստանի հետ մարդատար գնացքների երթևեկը դադարեցնելու հարցը, հայտարարել է Ուկրաինայի ինֆրակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը` պատասխանելով «Կոմերսանտի» համապատասխան հարցին: Նախարարը, սակայն, հավելել է, որ ինքը դեմ չէր լինի, եթե դա տեղի ունենար:



Օմելյանը հիշեցրել է, որ օդային հաղորդակցությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դադարեցվել է դեռևս 2015 թվականին:



«Այն ժամանակ էլ պետք էր փակել երկաթուղային հաղորդակցությունը»,- ասել է նախարարը: