Ամերիկացի քաղաքական գործիչը բրիտանացի լրագրողի է ծեծել (ձայնագրություն)

Ամերիկացի քաղաքական գործիչը բրիտանացի լրագրողի է ծեծել (ձայնագրություն)

ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել կոնգրեսի ստորին պալատի անդամության թեկնածու, հանրապետական Գրեգ Ջիանֆորտեին` անգլիական Guardian պարբերականի թղթակցին ծեծելու համար, հաղորդում է թերթը:



Միջադեպը տեղի է ունեցել Ջիանֆորտեի շտաբ-բնակարանում (Մոնտանա նահանգում): Ծեծի ենթարկված լրագրող Բեն Ջեյկոբսի խոսքով` ինքը փորձել է հարց տալ թեկնածուին, սական վերջինս հրաժարվել է պատասխանել և հարձակվել է իր վրա:



Այդ ընդհարման ձայնագրության մեջ, որ հրապարակել է թերթը, լսվում է, թե ինչպես է քաղաքական գործիչը խնդրում Ջեյկոբսին հարցը տալ ավելի ուշ կամ գրավոր ուղղել իր գրասենյակին, բայց լրագրողը պնդում է, որ նա իր հարցին պատասխանի այդ պահին: Այնուհետև լսվում են պայքարի ձայներ և Ջիանֆորտեի գոռգոռոցը. «Ես հոգնել եմ ձեզնից, տղերք, ձեզնից մեկն էլ նույն բանն էր անում, կորեք այստեղից»:



Այդ ամենի ականատեսն է եղել Fox News-ի թղթակից Ալիսիա Ակունան: Նա պատմել է, որ Ջիանֆորտեն երկու ձեռքով բռնել է Ջեյկոբսի վզից, տապալել գետնին, այնուհետև հարվածներ հասցրել` կոտրելով նրա ակնոցը: