Լիբիացի մարշալ Խաֆթարի բանակը երկրի հարավում ավիաբազա է գրավել

Լիբիացի մարշալ Խաֆթարի բանակը երկրի հարավում ավիաբազա է գրավել

Լիբիայի ազգային բանակը մարշալ Խալիֆի Խաֆթարի գլխավորությամբ գրավել է երկրի հարավում գտնվող Թամենխանտ ավիաբազան, որ տնօրինում էին Տրիպոլիի կառավարության հանդպ լոյալություն դրսևորող զինված ջոկատները, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը` հղում կատարելով Խաֆթարի զինվորականներին:



Խաֆթարը չի ընդունում Տրիպոլիում ձևավորված Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը, և միանձնյա է ղեկավարում երկրի արևելքում կազմավորված ազգային բանակը:



Ավելի վաղ ԱՄԷ-ում բանակցություններ էին տեղի ունեցել Խաֆթարի և Տրիպոլիի կառավարության ղեկավար Ֆայեզ ազ Սարաջի միջև, որոնք հանգեցրել էին որոշակի պայմանավորվածությունների, սակայն երկու կողմերի զինված ուժերի ընդհարումները չէին դադարել: