ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեղավորների որոնումները. Սպիտակ տուն

ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեղավորների որոնումները. Սպիտակ տուն

ԱՄՆ արդարադատության նախարարությունը, ինչպե կարգադրել էր նախագահ Դոնալդ Թրամփը, արդեն փնտրում է ԱՄՆ հատուկ ծառայություններից տեղեկատվական արտահոսքի մեղավորներին, Twitter-ի իր էջում տեղեկացրել է ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Շոն Սփայսերը` հղում կատարելով արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ջեֆֆ Սեշնսին:



Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն այսօր Բրյուսելում կարգադրել էր` հետաքննություն սկսել Մանչեսթերի ահաբեկչության գաղտնի տեղեկությունների արտահոսքի կապակցությամբ, ինչի արդյունքում այդ տեղեկությունները հայտնվել էին ամերիկյան ԶԼՄ-ներում: Թրամփը կարգադրել էր գտնել և օրենքի ամենախստ պահանջով պատժել մեղավորներին: