Գալուստ Սահակյանի նոր ասույթը վե՜րջն է․․․

Գալուստ Սահակյանի նոր ասույթը վե՜րջն է․․․


Գալուստ Սահակյանը մտքի նոր գոհարներ է արձակել։ «Ազատություն» թղթակցի հարցազրույցից փորձել է խուսանավել, ասելով՝



«Ես հարցազրույցի տոգորված չեմ պատասխանել»։



Տոգորված բանաստեղծական բառը որտեղից է ընկել ու կախվել նրա մտքի պարանից, դժվար է կանխատեսել։ Բայց որ այդ բառը յուրատեսակ հմայք է տվել նրա ասույթին, անվիճելի է։



Ու չնայած Գալուստ Սահակյանը տոգորված չէր, այնուամենայնիվ տոգորվել է ու ընկղմվել լրագրողի հարցերի բոժոժի մեջ։



Իսկ վերջում այնքան է տոգորվել, որ երբ լրագրողը հարցրել է՝ 2018-ից հետո դուք ուզու՞մ եք, որ Կարեն Կարապետյանը լինի վարչապետ, պատասխանել է․



-Ես բարձր եմ գնահատում Կարեն Կարապետյանին, բարձր եմ գնահատում իմ թիմի բոլոր ընկերներին, բայց որպեսզի պետությունը հնարավորինս առաջ զարգանա, կարծում եմ որ Սերժ Սարգսյանը պետք է ամբողջովին նվիրվի պետության հետագա կառավարման ձևին։



-Այսինքն լինի վարչապե՞տ․․․



- Չգիտեմ ինչ կլինի։



ՀԳ Մի քիչ էլ որ տոգորվեր, կիմանար․․․․