Շարունակվում են ընդերքօգտագործման ոլորտի պետական կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ քննարկումները

Շարունակվում են ընդերքօգտագործման ոլորտի պետական կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ քննարկումները

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընդերքօգտագործման ոլորտի պետական կառավարման համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր:



Վարչապետին են ներկայացվել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կազմակերպման և այդ նպատակով կառուցվածքային փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան աշխատանքային խմբի քննարկումների արդյունքները և հիմնական եզրահանգումները:



Կառավարության ղեկավարը, ընդհանուր առմամբ հավանության արժանացնելով աշխատանքային խմբի կողմից մշակված առաջարկությունները, հանձնարարել է շարունակել աշխատանքները ընդերքի ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզի շուրջ: