Այսօր գարեջրի համաշխարհային օրն է

Այսօր գարեջրի համաշխարհային օրն է

Այսօր՝ օգոստոսի չորսին, գարեջրի համաշխարհային օրն է: Այն թեեւ ոչ պաշտոնական տոն է, սակայն սիրված է ամբողջ աշխարհում: Հիմնադիրը այս յուրահատուկ տոնի Ջեսսի Ավշալամովն է, ով միտումնավոր կերպով է ամառային այս օրն ընտրել տոնի համար, որպեսզի գարեջրին նվիրված մյուս տոների հետ չխառնվի եւ լինի յուրահատուկ: Առաջին անգամ տոնել սկսել են 2007 թվականին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կրուզ քաղաքում, իսկ 2011-ին այն տեղային փառատոնից դարձավ միջազգային լուրջ տոն, որը նշվեց այդ տարի աշխարհի 23 երկրի 138 քաղաքներում: 2012-ին արդեն տոնը նշվեց աշխարհի հինգ մայրցամաքների 50 երկրների 207 քաղաքներում: Այսօր սովորաբար հավաքվում են ընկերներով գարեջուր վայելելու, շնորհավորում են գարեջրագործներին եւ կոչ անում աշխարհին միավորվել գարեջրի դրոշի ներքո: Տոնի ընթացքում մարդիկ միմյանց գարեջուր են հյուրասիրում, կազմակերպում նոր կամ եզակի տեսակների համտեսներ: 2013-ից տոնը նշվում է նաեւ Հայաստանում, սակայն ոչ պաշտոնապես: Դե սա բնական է, քանի որ պատմական աղբյուրները հավաստում են, որ հայերը գարեջուր խմել են դեռ հազարամյակներ առաջ: Իսկ թե որոնք են աշխարհի լավագույն տեսակները գարեջրի ներկայացնում ենք կից տեսանյութում: