Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում (տեսանյութ)

Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում (տեսանյութ)

Լարված իրավիճակ է Օպերայի տարածքում։ Ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտայի մի հատվածը՝ նստելով հենց փողոցում: Ոստիկանները ուժով հեռացրին ցուցարարներին, սակայն նրանք մեկ այլ հատվածում են նստացույց սկսում:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի՝ Օպերայի թատրոնի հարակից կանաչ տարածքը և մշակութային միջավայրը վերականգնելու աշխատանքները շարունակվում են, որոնք սկսվել էին դեռ երեկվանից։