Կլիչկոն` Վալուևին. Դու վախկոտ ես...

Կլիչկոն` Վալուևին. Դու վախկոտ ես...
Կլիչկո եղբայրներից ավագը` Վիտալին, հուլիսի 15-ին հանդես է եկել տեսաելույթով` ուղղված Նիկոլայ Վալուևին և նրա մենեջերներին, որոնք, Կլիչկոյի խոսքերով, անում են ամենը` մենամարտից խուսափելու համար:



-Ռինգում միանգամից երևում է, թե ինչ է ներկայացնում իրենից մարդը, այդ պատճառով էլ Վալուևը վախենում է բռնցքամարտել իմ դեմ,- հայտարարել է գերծանր քաշում աշխարհի գործող չեմպիոնը,- Մեր մենամարտին անհամբերությամբ սպասում են միլիոնավոր մարդիկ, նրանք հոգնել են հետևել, թե ինչպես է հասուն մարդն իրեն պահում երեխայի պես:

Նիկոլայ, հերիք վախենաս: Վախի ստրուկ լինելը ստրկության վատագույն տեսակն է: Հիշիր այդ մասին: Կամ էլ զբաղվիր այլ սպորտով: