Մահափորձ Ահմադինեժադի դեմ. կան վիրավորներ

Մահափորձ Ահմադինեժադի դեմ. կան վիրավորներ
Իրանի Իսլամական Հանարպետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դեմ իրականացվել է մահափորձ:

Լիբանանյան Fature TV հեռուստաալիքի փոխանցմամբ` մահափորձն իրականացվել է այսօր Համեդան քաղաքում: Անհայտ անձը ձեռքի նռնակ է նետել Իրանի նախագահի ավտոշարասյան ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ: Ահմադինեժադը չի տուժել: Հարձակում իրականացնողը ձերբակալված է։



Նշվում է, որ նռնակն ընկել է լրագրողներին և նախագահականի ներկայացուցիչներին տեղափոխող մեքենայի վրա։



Իրանի նախագահը Համեդան է մեկնել տեղի բնակչության առջև ելույթ ունենալու համար: Միջադեպից հետո նա ելույթ է ունեցել Համեդանում, որը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ, սակայն ոչինչ չի ասել կատարվածի մասին։



tert.am