Փոխվում եմ ես` փոխվում է ազգս

Փոխվում եմ ես` փոխվում է ազգս
Էլեոնորա Մանանդյանի "Նոր Հայաստան" հասարակական կազմակերպությունը Կարապի լճի մոտ երեկ ֆլեշ-մոբ ակցիա էր կազմակերպել, որը կրում էր "Փոխվում եմ ես՝ փոխվում է ազգս" խորագիրը: Փոքրիկ դրոշների վրա գրված են մարդկային բնույթի դրական (պատասխանատվություն, արժանապատվություն, անձնազոհություն, հավատարմություն եւ այլն) եւ բացասական (հոռետեսություն, նյութապաշտություն, նախանձ, շահամոլություն եւ այլն) դրսեւորումների որակումները: Ամեն մեկը հողից հանել է բացասականը եւ այն փոխարինել դրականով: Ակցիայի մասնակից մոտ երկու տասնյակ երիտասարդները ներգրավել են նաեւ անցորդներին: