Մարդն արդեն ուտում է իր նմանին

Մարդն արդեն ուտում է իր նմանին
Աստծո պատվիրանն ասում է՝ “Մի սպանիր”, սակայն աշխարհում ամեն օր հազարավոր չծնված մանուկների կյանքեր են ընդհատվում: Խոսքն արհեստական վիժեցումների մասին է: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների, պարզվում է, Հայաստանում գնալով նվազում են հղիության արհեստական ընդհատման դեպքերը: ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը այդ միտումը կապում է կանանց իրազեկվածության հետ. “Վերջին տարիներին մեզ մոտ աբորտների թվաքանակի իջեցման միտում է զգացվում:



Կանայք ավելի տեղեկացված են, գիտեն ինչպես զերծ մնալ անցանկալի հղիությունից: Եթե նախկինում 2 ծննդաբերությանը բաժին էր ընկնում մեկ աբորտ, ապա հիմա պատկերը բավականին փոխվել է: Հիմա 5 ծննդի հարաբերակցությամբ կատարվում է 1 աբորտ”: Սակայն երբ նայում ենք նույն ՀՀ ԱՆ ԱԱԻ տեղեկատվական վերլուծական կենտրոնի վիճակագրության արդյունքներին, ապա նվազման միտում կարծես չի էլ զգացվում: Աբորտների թվի նվազում նկատվում է միայն 2000-2002 թվականներին: 2000թ. կատարվել է 8082 աբորտ, իսկ 2002-ին 7126 դեպք է գրանցվել:



2002-ից հետո նորից աճ է նկատվում: 2007-ին գրանցվել է 7934 դեպք, 2008-ին՝ 9032, 2009-ին՝ 10149 նման դեպք: Այս պարագայում միակ սփոփանքն այն է, որ հղիության արհեստական ընդհատումներին զուգահեռ աճում է նաեւ ծնունդների թիվը: Եթե 2009-ին կատարվել է 10149 աբորտ, ապա նույն տարում գրանցվել է 44 հազար ծնունդ: Գայանե Ավագյանի խոսքով՝ նվազման միտում զգացվում է ոչ միայն քաղաքում, այլեւ մարզերում: “Ալտերնատիվ՝ ժողովրդագրական առողջապահական հետազոտության տվյալներով իջեցման միտում նկատվում է նաեւ մարզերում:



Ալտերնատիվ հետազոտություններ ամբողջ Հայաստանի մակարդակով կատարվել են 2000 եւ 2005 թվականներին, ինչպես նաեւ պատրաստվում ենք անցկացնել 2010-ին, եւ այդ արդյունքները փաստում են, որ երեւույթը նվազում է նաեւ մարզերում”,- ասաց նա: Ըստ այդ վիճակագրության, Հայաստանում գրեթե չկան կրիմինալ աբորտի դեպքեր, այսինքն երբ աբորտը կատարվում է հիվանդանոցից դուրս եւ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց կողմից: “Կրիմինալ աբորտի մի դեպք ունեցել ենք միայն 2001-ին, մեկն էլ՝ 2004-ին,-ասաց Գայանե Ավագյանն ու հավելեց: -Ինչո՞ւ պետք է կրիմինալ աբորտի դեպքեր լինեն: Պետությունը թույլատրում է հիվանդանոցներին աբորտ անելը: Կինը գալիս է, գումարը մուծում է դրամարկղում եւ ընդհատում հղիությունը”:



Հիշեցնենք, որ 2004 թվականին ՀՀ կառավարության 1116-Ն որոշմամբ թույլատրվում է 12 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը կնոջ համաձայնությամբ: Ըստ Գայանե Ավագյանի, 2000-2009 թվականների ընթացքում Հայաստանում աբորտի պատճառով մայրական մահվան դեպքեր չեն գրանցվել: Սակայն պատկերն աշխարհում շատ ավելի սարսափելի է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում տարեկան  կատարվում է 50 միլիոն աբորտ, որից 70 հազարն ավարտվում է մայրական մահվան ելքով: Հայաստանում երեւույթի կանխարգելման համար “սեմինարներ են կազմակերպվում, բուկլետներ են բաժանվում, վերջիվերջո ինտերնետից են օգտվում, կարդում են ու ավելի տեղեկացված են դառնում կանայք”,-ասում է Գայանե Ավագյանը: Կան որոշ հասարակական կազմակերպություններ, որոնք նույնպես պայքարում են երեւույթի վերացման դեմ, կանանց ապահովում են անհրաժեշտ խորհրդատվությամբ եւ բացատրում դրա վտանգավորության աստիճանը:



ՀԳ - Աստծո խոսքն ասում է. “Դու ստեղծեցիր իմ երիկամունքները ու իմ մոր որովայնի մեջ դու ինձ ծածկեցիր... Քո աչքերն իմ անկատար կազմվածքը տեսան ու անդամներիս բոլորը քո գրքի մեջ էին գրված, որոնք ժամանակին պիտի կազմվեին, երբ դեռ նրանցից մեկը չկար” (Սաղմոս 139.13-16): Վերջերս ինտերնետում հայտնվել է մի սահմռկեցուցիչ լուսանկար, որտեղ պատկերված է, թե ինչպես են արհեստական վիժեցման ենթարկված պտուղներից ապուր պատրաստում: Այդ վայրագությունը կատարվում է արտասահմանյան որոշ երկրներում, մասնավորապես Չինաստանում: Ի դեպ, ապուրը շատ թանկ արժե՝ 4 հազար դոլար, եւ դելիկատես է համարվում: Իսկ ամենասարսափելին այն է, որ որոշ մարդիկ, այդ թվում եւ բժիշկներ, կարծիք էին հայտնել, որ դա նորմալ է ու  շատ օգտակար առողջությանը: Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը արդեն ուտում է իր նմանին: Սարսափելի է: