Ադրբեջանին օգնություն չեն ցուցաբերի

Ադրբեջանին օգնություն չեն ցուցաբերի
"Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը հույս դնել իր դաշնակիցների աջակցության վրա Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում",- պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Բելկովսկին ասել է. "Եվրոպական երկրները Կիպրոսի դաշնակիցներն են, չէ՞: Արդյո՞ք նրանք Կիպրոսին առաջարկեցին իրական օգնություն Հյուսիսային Կիպրոսի խնդիրը լուծելու համար: Ոչ, նրանք չօգնեցին: Այնպես որ, ոչ մի դաշնակից Ադրբեջանին իրական օգնություն չի ցուցաբերի, եթե ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում վերսկսվեն": Վերլուծաբանի խոսքով՝ աշխարհի ուժերի դիրքորոշումը պատերազմի վերաբերյալ կախված կլինի դրա տեւողությունից: