«Փոխհրաձգություն» թուրք նախարարի եւ երգիչ Թարքանի միջեւ

«Փոխհրաձգություն» թուրք նախարարի եւ երգիչ Թարքանի միջեւ
Թուրքիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարը պատասխանել է թուրք երգիչ Թարքանին,  ով վերջերս հայտարարել էր, թե Իզմիրի նահանգի Գերգամա շրջանում  գտնվող պատմական «Ալիանո» վայրի պահպանության հետ կապված օրենքը չի կիրառվում: Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝  թուրք նախարարը նշել է, թե շատ է տխրել, երբ լսել է Թարքանի այդ խոսքը եւ ավելացրել է. «Եթե ես թողնեմ ջրամբար կառուցելը եւ սկսեմ երգել, գործերն այլ կերպ կգնան։ Դրա համար, թող Թարքանը շարունակի երգել։ Արվեստագետ ընկերը թող արվեստով հետաքրքրվի։ Եթե ամեն մեկը քիթը խոթի այնպիսի տեղ, ինչից բան չի հասկանում, շատ սխալ կլինի»-ամփոփել է թուրք նախարարը։



Թուրք հայտնի երգիչը հետեւյալ կերպ է պատասխանել նախարարին. «Այս խնդրի հետ կապված մեր նախարարին պատասխան չեմ տա։ «Ալիանո»-ի հետ կապված խնդրով գիտնականները համապատասխան հայտարարությամբ են հանդես գալու։ «Ալիանո»-ի նկարները կշարունակեն մնալ Facebook-ի իմ էջում»-նշել է Թարքանը։ Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են «Ալիանո» պատմական վայրին կից ջրամբարում աշխատանքներ իրականացնել, որի պատճառով հնարավոր է, հորդառատ անձրեւների կամ ջրամբարի բարձրացման դեպքում, ամբողջ «Ալիանո»-ն անցնի ջրի տակ:



News.am