Բացվեց ԲՀԿ-բելառուսական առեւտրի կենտրոնը

Բացվեց ԲՀԿ-բելառուսական առեւտրի կենտրոնը
Չարբախում երեկ իրարանցում էր: Հայ-բելառուսական առեւտրի կենտրոնի բացման նախապատրաստական աշխատանքները, երգ-երաժշտությունը չարբախցիներին, մասնավորապես սոցիալապես անապահովներին, բերել էին դեպքի վայր: Նրանք հույս ունեին Գագիկ Ծառուկյանի հետ մոտիկից շփվել՝ նրան ուղղել իրենց հարցերը եւ խնդրանքները, սակայն ապարդյուն: Երբ ԲՀԿ առաջնորդը եկավ, նրանք փորձեցին հոծ զանգվածով հետեւից ներխուժել սրահ, սակայն թիկնապահները արագ ցրեցին ժողովրդին, ոչ մեկին չհաջողվեց ճեղքել պատը: Հայ-բելառուսական առեւտրի սրահ բացելու համաձայնությունը ձեռք է բերվել մեկուկես տարի առաջ, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրավերով ԲՀԿ ղեկավարը մեկնեց Բելառուս: Վերջին շրջանում ԲՀԿ-Բելառուս կապերն առանձնապես ջերմացել են: