Հնգամյա երեխան օրական 14 անգամ կորցնում է մաշկը

Հնգամյա երեխան օրական 14 անգամ կորցնում է մաշկը
Հնգամյա Աննաբել Ուայթհաուսը` Անգլիայից, ստիպված է անընդհատ բինտեր կրել եւ լսել իր տարեկիցների ծաղրական արտահայտությունները: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են բավական լուրջ գենետիկ հիվանդություն` իխտիոզ: Փոքրիկն այս հիվանդության հետեւանքով օրվա ընթացքում 14 անգամ «կորցնում է» սեփական մաշկը: Սովորաբար մաշկի վիճակը պայմանավորված է լինում սպիտակուցների սինթեզի արագությամբ: Բայց պատահում է, որ մաշկի թարմացման բնական պրոցեսները խախտվում են մուտացիայի եւ գեներում տեղի ունեցած խանգարումների պատճառով: Աղջնակի մաշկը միշտ կարմիր է, բորբոքված եւ շերտավոր: Աննաբելի ծնողները փորձում են կասեցնել երեխայի մաշկի բորբոքային պրոցեսները եւ ինչ-որ կերպ նպաստել նրա նորմալ կյանքի ընթացքին` ժամը մեկ նրա մաշկին հատուկ քսուկ քսելով: