Անցյալ տարվա ընթացքում 5679 մահապատիժ է իրականացվել

Անցյալ տարվա ընթացքում 5679 մահապատիժ է իրականացվել
Հոկտեմբերի 10-ը մահապատժի դեմ պայքարի միջազգային եւ եվրոպական օրն է: Չնայած որ աշխարհի 139 երկրներում մահապատիժը գործնականում չի կիրառվում կամ արգելված է օրենքով, նախորդ տարի իրագործվել են մահապատժի առնվազն 5679 դեպք: Միացյալ Ազգերի Կազմակերպությունը փորձում է վերացնել մահապատիժը երկրագնդի բոլոր պետություններում: Հիշեցնենք, որ Հայաստանում մահապատիժն արգելված է 2003 թվականից: