Մեկ էլ, մեկ էլ մի զարկ տվեք

Մեկ էլ, մեկ էլ մի զարկ տվեք
Սլովակիայի հավաքականը «Եվրո 2012»-ի երկրորդ խմբի միակ թիմն էր, որ թրծվել էր «ՀԱՀ 2010»-ում, ունի փորձառու ֆուտբոլիստներ, ընտրական փուլի առաջին 2 տուրերում հաղթանակներ էր տարել, ուստի բուքմեյքերական ընկերությունները նախապատվությունը տալիս էին հենց նրան: Հայ ֆուտբոլիստները երկու խաղից վաստակել էին ընդամենը մեկ միավոր (Հայաստան-Իռլանդիա` 0:1, Մակեդոնիա-Հայաստան` 2:2), բայց սեփական հողը, փաստորեն, ուժ տվեց եւ 3:1 հաղթանակն ապահովված է: Հոկտեմբերի 12-ին կրկին Երեւանում կայանալիք Հայաստան-Անդորրայի հետ խաղին եթե մերոնք վաստակեն եւս երեք միավոր, մեր հավաքականը կդառնա «Եվրո 2012»-ի 2-րդ խմբի առաջատարներից մեկը: