Ծնվել է մի երեխա, որը բեղմնավորվել է 20 տարի առաջ

Ծնվել է մի երեխա, որը բեղմնավորվել է 20 տարի առաջ
Ամերիկյան Վիրջինիա նահանգում գրանցվել է սառեցրած սաղմի պահպանման տևողության աշխարհի ռեկորդ։ Ինչպես հաղորդում է "Корреспондент"–ը, ձվաբջիջները տեղադրվել են սառցարանային խցիկ 1990 թվականին՝ բեղմնավորումից օրեր անց։ 19 տարի և 7 ամիս անց խցիկը բացելուց հետո պարզվել է, որ կենդանի են մնացել միայն երկու սաղմ։ Դրանցից մեկը ներդրվել է 42–ամյա մի կնոջ օրգանիզմ, որը 10 տարուց ավել պայքարել է անպտղության դեմ։


2010 թվականի մայիսին կինը ծնել է 3,15 կիլոգրամ քաշ ունեցող առողջ տղայի։ Այս տեղեկությունը բժիշկները մի քանի ամիս թաքցնում էին և հայտնել են միայն վերջերս։ Հայտնի է նաև, որ նորածինն ունի հարազատ քույր կամ եղբայր, որը ծնվել է 20 տարի առաջ նույն զույգի չսառեցրած սաղմից։ Այսպիսով գերազանցվել է սաղմի պահպանման ժամկետի նախորդ ռեկորդը՝ 13 տարի։ Որոշ մասնագետներ կարծում են, որ սաղմի հաջող զարգացումը հնարավոր է անգամ 40 տարվա սառեցումից հետո։