Սերժ Սարգսյանն, ի վերջո, խնդրե՞լ է Բայդենին` չճանաչել Ցեղասպանությունը (վիդեո)

Սերժ Սարգսյանն, ի վերջո, խնդրե՞լ է Բայդենին` չճանաչել Ցեղասպանությունը (վիդեո)
Պատասխանելով այսօր առավոտ անանուն աղբյուրի կողմից youtube.com կայքում տեղադրված ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին վերագրվող տեսանյութի վերաբերյալ հարցին` ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանն ասել է. «Հայաստանի Հանրապետության նախագահը երբևէ չի զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Վերջինիս նախաձեռնությամբ 2009թ. կայացել է երկու հեռախոսազրույց, որոնց ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի: Հակառակը` բոլոր հանրային ելույթներում և պաշտոնական հանդիպումների ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը և կոչ է արել չարդարացնել ճանաչման ձգձգումը Թուրքիայի հետ ընթացող բանակցություններով:



Վստահ լինելով, որ Սպիտակ տունն իր տրամադրության տակ ունի ԱՄՆ-ի փոխնախագահի բոլոր պաշտոնական հեռախոսազրույցների սղագրություններն ու ձայնագրությունները` ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնապես տալիս է իր համաձայնությունը` հրապարակելու նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը»։



Հիշեցնենք, որ youtube.com–ում տեղադրված տեսագրությունում Ջո Բայդենը ազգությամբ հայ երիտասարդին ասում է, թե Սերժ Սարգսյանն ինքն է ապրիլի 24–ից առաջ զանգահարել իրեն և խնդրել չշտապել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հարցում՝ հաշվի առնելով հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։







Tert.am