Աստանայի գագաթաժողովը կարող է բեկումնային լինել ղարաբաղյան խնդրի համար

Աստանայի գագաթաժողովը կարող է բեկումնային լինել ղարաբաղյան խնդրի համար
Ինչպես փոխանցում է Trend գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կարծում է, որ Աստանայում նախատեսված ԵԱՀԿ գագաթաժողովը կարող է բեկումնային լինել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համար, հաղորդում է թուրքական  Cihan գործակալությունը: Այդ մասին նա ասել է չորեքշաբթի Ստամբուլում թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ:



Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի խոսքերով, նա մոտ ժամանակներս հանդիպելու է  իր հայաստանցի պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ: Աստրախանում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ ԱԳ նախարարներին հանձնարարվել էր շարունակել բանակցային գործընթացը, և մոտ օրերս կարող է տեղի ունենալ հանդիպում, ասել է նախարարը: Այդ հանդիպման ժամանակ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Աստանայում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստման ուղիները:



Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերով, հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը» նախապատրաստված է Կովկասում խաղաղության և կայունության վերականգնման նպատակով: