40 տոկոս ինտերնետ Ադրեջանի տարածքում

40 տոկոս ինտերնետ Ադրեջանի տարածքում
Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները փորձում են վերահսկել համացանցը. այս մասին հայտարարել է «Freedom House» կազմակերպության Եվրասիայի ծրագրերի գլխավոր մենեջեր Սեմ Փեթենը: Նրա խոսքով` հարավկովկասյան տարածաշրջանում ինտերնետն ազատ է միայն Վրաստանում: Թեեւ վրացական իշխանություններն էլ միջոցներ են ձեռնարկել ընդդեմ «YouTube» կայքում հայտնված վրաց պատրիարքին ծաղրող տեսահոլովակի հեղինակների: «Freedom House»-ի տվյալներով` ինտերնետի տարածման ցուցանիշով Հարավային Կովկասի առաջատարն Ադրբեջանն է, որտեղ ինտերնետը հասանելի է երկրի տարածքի 40 տոկոսում: