Սանտյագոյի բանտում հրդեհը սպանել է 81 դատապարտյալի (վիդեո)

Սանտյագոյի բանտում հրդեհը սպանել է 81 դատապարտյալի (վիդեո)
Ինչպես BBC-ին հաղորդել են Չիլիի իշխանությունները, մայրաքաղաքի Սան-Միգել բանտում տեղի է ունեցել հրդեհ, որի հետեւանքով զոհվել են առնվազն 81 դատապարտյալներ: Նրանցից գրեթե բոլորը շնչահեղձ են եղել: Սանտյագոյում նկարահանված տեսակադրերում երեւացել է, որ շինությունից ծուխ է ելնում, իսկ որոշ դատապարտայլներ ճաղապատ պատուհաններից թափահարում են ձեռքերը:



Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ հարյուրավոր կալանավորներ տարհանվել են, բայց նրանցից 19-ը ստացել են լուրջ այրվածքներ: Հրդեհը սկսվել է տեղական ժամանակով առավոտյան 5-ին, ենթադրաբար` թշնամական խմբավորումների միջեւ հարցերի պարզաբանման ընթացքում, երբ կալանավորներն այրել են ներքնակները: La Tercera թերթը հաղորդում է, որ սկզբում ոստիկանները թույլ չեն տվել հրշեջներին մուտք գործել բանտի տարածք: Ըստ տեղական լրատվամիջոցների, հրդեհի պահին բանտում գտնվել են 1900 կալանավորներ, այն դեպքում, երբ Սան-Միգելի տարողունակությունն ընդամենը 900 հոգի է: