Ադրբեջանը քննադատում է հայաստանյան օրենքի փոփոխությունը

Ադրբեջանը քննադատում է հայաստանյան օրենքի փոփոխությունը
Ադրբեջանի իշխանական վերնախավը անհանգստացած է Հայաստանում «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կապակցությամբ: «Հայաստանը շարունակում է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել միջազգային հանրության եւ Լեռնային Ղարաբաղի հարցում միջազգային իրավունքի նկատմամբ»,- Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական վարչության ղեկավար Ալի Հասանովի խոսքերն է փոխանցում AZE.az կայքը:



Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագիծը, որով նախատեսվում էր մեկ փոփոխություն. միջազգային պայմանագրերի կողմ կարող են հանդիսանալ միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ չճանաչված կազմավորումները: Այս դեպքում հասկանալի է, որ օրենքը հնարավորություն է ընձեռում Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետությանը որպես կողմ մասնակցել հակամարտության վերաբերյալ կնքվող պայմանագրերին: