Կալանքի սանկցիան տվեցին

Կալանքի սանկցիան տվեցին
Երեկ ուշ երեկոյան Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ Մխիթար Պապոյանի նախագահությամբ, երկամսյա կալանքի սանկցիա է սահմանել Զարուհի Փոստանջյանի եղբոր՝ Տիգրան Փոստանջյանի նկատմամբ:



Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է «ապօրինի վարձատրություն» ստանալու մեջ: Նա իբր անցած տարվա սեպտեմբերին 100 հազար դրամ է վերցրել մի քաղաքացուց, որ չխոչընդոտի նրա ապօրինի շինարարությանը: Մեղադրանքն ինքնին աբսուրդ է, քանի որ Փոստանջյանը որեւէ շինարարության խոչընդոտելու կամ չխոչընդոտելու իրավասություն չի ունեցել, եւ մեղադրանքը, փաստորեն, կառուցված է անձի ցուցմունքի վրա: Երեկ մենք տեղեկացանք, որ մինչ խափանման միջոցի միջնորդությունը ներկայացնելը նախաքննության մարմինը մի քանի դրվագ էլ է ավելացրել մեղադրանքին, որոնց մասին մանրամասներ կհրապարակենք առաջիկայում: Ի դեպ, գործը քննում է Ազգային անվտանգության ծառայությունը, մինչդեռ այն ընդդատյա չէ ԱԱԾ-ին: Եվ Տիգրանին էլ պահում են ԱԱԾ-ին կից մեկուսարանում: Հավանաբար հույս ունեն այստեղ ճնշումների միջոցով խոստովանություն կորզել նրանից: