10 հազարական դրամներ մարտի 8-ի համար

10 հազարական դրամներ մարտի 8-ի համար
Թեեւ երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում խորհրդակցություն է կայացել եւ նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը առաջիկա տոների՝ մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի կապակցությամբ դպրոցներում դրամահավաքությունը կանխել, այնուամենայնիվ դպրոցներում շարունակում են փող հավաքել:



Նախօրերին մենք գրել էինք, որ Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում 10 հազարական դրամներ են հավաքում մարտի 8-ի համար: Երեկ էլ մի ծնող, որ չցանկացավ ներկայանալ, ասաց, որ Մյասնիկյանի անվան թիվ 66 դպրոցում են դրամահավաք անում.«Քանի որ այս դպրոցի աշակերտները եւ նրանց ընտանիքները մի քիչ նյութապես անապահով են, ավելի համեստ թվեր են ուզում՝ յուրաքանչյուրից հազարական դրամ