92-ամյա սեռաքաղց տատիկը

92-ամյա սեռաքաղց տատիկը
Միացյալ Նահանգների ոստիկանությունը ձերբակալել է 92-ամյա Հելեն Ստոդինգերին, ով կրակել է իր հարեւան տան վրա: Նախաքննության նյութերի համաձայն՝ տատիկի սեռական ցանկությունն այնքան է բարձրացել, որ նա խնդրել է իր 52-ամյա հարեւանին համբուրել իրեն:



Նախկին ոստիկան Դուայթ Բեթները մերժել է տարեց կնոջ խնդրանքը: Գազազած տատիկը վերադարձել է տուն, վերցրել ատրճանակը եւ 4 անգամ կրակել հարեւանի տան ուղղությամբ: «Ես հեռախոսով էի խոսում, երբ լսեցի կրակոցի ձայն: Պատուհանը փշրվեց, եւ ապակու կտորները գլխիս լցվեցին»,- պատմել է նախկին ոստիկանը: Նա, բարեբախտաբար, չի վնասվել սեռաքաղց տատիկի կրակահերթից: Իսկ Հելեն Ստոդինգերը վստահեցնում է, որ ինքը Դուայթին սպանելու կամ վիրավորելու մտադրություն չի ունեցել: Իր իսկ խոսքով՝ փորձել է կրակել հարեւանի սիրելի ավտոմեքենայի ուղղությամբ, որը կայանված է եղել տան անմիջական հարեւանությամբ, սակայն տարեց կնոջ ձեռքը դողացել է, եւ գնդակներն այլ ուղղությամբ են սլացել: Սիրառատ կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ «զինված հարձակում ծանրացուցիչ հանգամանքներում»: Նախաքննությունն ավարտված է: Այս հետաքրքրական գործի դատական քննությունը տեղի կունենա ապրիլի 2-ին: