Օգնիր ինքդ

Օգնիր ինքդ
Երեկ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդես է եկել փայլուն նախաձեռնությամբ: Ըստ այդմ երեւանցիներին է ներկայանալու «Օգնիր դպրոցիդ» ինտերնետ-կայքը: ««Օգնիր դպրոցիդ» կայքի միջոցով յուրաքանչյուր անհատ իր հնարավորությունների սահմաններում պետք է օժանդակի իր հարազատ դպրոցին»,- ի գիտություն երեւանցիների՝ շեշտել է քաղաքապետը, հավելելով, որ այսօր դպրոցը դրա կարիքը շատ ունի, եւ ցանկացած կամավոր նվիրատվություն կնպաստի կրթօջախների վիճակի բարելավմանը: