Անհետացել են Դինքի սպանության գործով կարեւոր ապացույցներ

Անհետացել են Դինքի սպանության գործով կարեւոր ապացույցներ
Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի սպանված խմբագրապետ Հրան Դինքի գործով նոր կարեւոր ապացույցներ են ոչնչացվել, գրում է «Առաջին լրատվականը», հղում կատարելով թուրքական Cumhuriyet թերթին։ Թերթում մասնավորապես գրված է, որ Ստամբուլի Անվտանգության ծառայությունը ոչնչացրել է Դինքի սպանության պատվիրատու Յասին Հայալի հեռախոսազրույցների ձայնագրությունները:



Top-news.am-ից տեղեկանում ենք, որ Դինքի սպանության գործով որպես վկա անցնող, Ստամբուլի Անվտանգության ծառայության գլխավոր տեսուչ Լեւենթ Յարըմելը հայտնել է, թե 2004 թվականին Յասին Հայալի կողմից Տրապիզոնի McDonald’s ռեստորանի պայթեցումից հետո Հայալը հայտնվել է հատուկ ծառայությունների ուշադրության ներքո, եւ Ստամբուլի հետախուզական բաժանմունքը սկսել է գաղտնալսել նրա հեռախոսազրույցները, այդ թվում՝ նաեւ Հրանտ Դինքի սպանությունից առաջ Հայալի իրականացրած հեռախոսազանգերը, որոնք հետագայում անհետացել են։ Լեւենթ Յարըմելի կարծիքով, առանց բարձրաստիճան պաշտոնյաների հրահանգի, այդ հեռախոսազրույցները չէին կարող անհետանալ, գրում է «Առաջին լրատվականը»։  Նշենք, որ թուրք ազգայնական Յասին Հայալը խոստովանել է, որ ինքն է հրահրել Հրանտ Դինքի սպանությունը։