Թունավորվել են շմոլ գազից

Թունավորվել են շմոլ գազից
Ապրիլի 13-ին, ժամը 19։56-ին Տաշիրի հիվանդանոցից Լոռու մարզի փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Տաշիրի հիվանդանոց են տեղափոխվել նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում իրենց տանը բնական գազից թունավորված՝ Տաշիր քաղաքի Երեւանյան փողոցի 14 շենքի թիվ 37 բնակարանի բնակիչներ, 1988թ. ծնված Հասմիկ Չիլինգարյանը եւ 2008թ. ծնված Անի Պողոսյանը։ Տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության։