15-ամյա տղան ինքնասպան է եղել

15-ամյա տղան ինքնասպան է եղել
Շաբաթ օրը Լոռու մարզի Արեւաշող համայնքում, ժամը 19։00-ի սահմաններում սեփական տան նկուղում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 1996թ. ծնված Մարզպետ Պապիկյանը։



Դեպքի հետ կապված՝ ոստիկանության Սպիտակի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ  քրօր. 110 հոդվածի առաջին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։ Մենք կապվեցինք գյուղապետի՝ Վարուժան Խաչատրյանի հետ, ով ասաց, որ տղան նորմալ ընտանիքից է, հայրն ազատամարտիկ է: Պատանին սպորտով է զբաղվել՝ կարատե, ծանրաձող:



Գյուղում շատ զարմացած են կատարվածից եւ դրան ֆանտաստիկ բացատրություններ են տալիս՝ ասում են, որ նա ծանրաձող պարապելիս մի անգամ այն գցել է գլխին եւ դրանից գուցե հոգեկան խանգարում է ստացել: Համենայնդեպս՝ գյուղացիները կարծում են, որ ինքնասպանության պատճառը հոգեկան խանգարումն է: