Զրկեցին լիցենզիայից

Զրկեցին լիցենզիայից
Երեւանի քաղաքապետի որոշմամբ  76 եւ 69 միկրոավտոբուսային երթուղիներն սպասարկող ընկերությունները զրկվել են երթուղիների սպասարկման իրավունքից՝  երեկոյան ուշ ժամերին անօրինական 200 դրամ ուղեվարձ գանձելու պատճառով:



«Հրապարակը» անդրադարձել էր  այս խնդրին, որից հետո  69 համարի երթուղին սպասարկող ընկերության տնօրենը վարորդներին զգուշացրել էր զերծ մնալ լրացուցիչ գումար գանձելուց, որպեսզի խնդիրների առջեւ չկանգնեն: Փաստորեն քաղաքային իշխանությունը տարիներ անց անդրադարձավ այն ապօրինությանը, որի մասին մենք ահազանգում էինք տեւական ժամանակ:



Երեւանի քաղաքապետարանի եւ «Երեւանտրանս» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում նաեւ պարզվել է, որ  69 երթուղին սպասարկող ընկերությունը խախտել է Երեւանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի 2.1.1 կետով սահմանված պարտավորությունը, որով նախատեսվում է  դեղին գույնի պետհամարանիշներ ունենալ եւ չպահել չհայտարարագրված փոխադրամիջոցներ։