Հարուցվել է քրեական գործ

Հարուցվել է քրեական գործ
Սյունիքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 141 հոդվածով (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ): Հիշեցնենք, որ օրեր առաջ Գորիսի ոստիկանություն էր դիմել Վ. Գ.-ն՝ տեղեկացնելով, որ իբրեւ ամուսինը՝ 45-ամյա Վրեժ Տիգրանյանը, սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դստեր հետ: Որովայնի շրջանում ունեցած ցավերի պատճառով մայրը նրան բժշկի է տարել, եւ պարզվել է, որ աղջիկը 3 ամսվա  հղիություն ունի:



Քրեական գործի շրջանակներում դեռ նախաքննություն է ընթանում, նշանակված է դատագենետիկական փորձաքննություն, որպեսզի պարզվի, թե պտուղն ինչ առնչություն ունի կասկածյալի հետ: Վ. Տիգրանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Իսկ աղջիկը տեղափոխվել է Երեւան՝ ՀՕՄ-ի երեխաների աջակցման կենտրոն:



Նրա հետ աշխատում են հոգեբանները: Հիշեցնենք, որ աղջիկն անցած տարվա դեկտեմբերի 23-ից հաշվառված է Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում մտավոր հետամնացություն՝ վարքի խանգարում ախտորոշմամբ: Հոր նկատմամբ նույնպես նշանակվել է դատաբժշկա-փորձաքննություն: