Մեկնարկել է կոալիցիա-ՀԱԿ վեցերորդ հանդիպումը

Մեկնարկել է կոալիցիա-ՀԱԿ վեցերորդ հանդիպումը
Քիչ առաջ մեկնարկել են կոալիցիայի եւ Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունների ներկայացուցիչների հերթական քննարկումները։ Կառավարության ընդունելությունների տուն նախ ժամանել են կոալիցիայի ներկայացուցիչները, իսկ Հայ ազգային կոնգրեսի պատվիրակության ներկայացուցիչները տեղ են ժամանել մոտ տասը րոպե ուշացմամբ։ Հանդիպման մասնակիցները խուսափել են լրագրողների հարցերին պատասխանելուց եւ  անմիջապես մտել են բանակցային սենյակ։



ՀԱԿ պատվիրակության անդամ Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել էր, որ քննարկվելու է միայն օգոստոսի 9-ի միջադեպը: Իսկ կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ Մհեր Շահգելդյանը նշել էր, որ անդրադարձ կկատարվի նաեւ օրակարգային հարցերի քննարկմանը:



Այս հանդիպումը պետք է տեղի ունենար դեռ օգոստոսի 19-ին։