Մոսկվան ճանաչել է Լիբիայի նոր իշխանությունը

Մոսկվան ճանաչել է Լիբիայի նոր իշխանությունը
Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Ազգային անցումային խորհուրդը որպես Լիբիայի միակ օրինական կառավարություն եւ հույս է հայտնել, որ աֆրիկյան երկրի հետ ավելի վաղ կնքված բոլոր պայմանագրերը ուժի մեջ կմնան: Ֆրանսիան, Իտալիան եւ Կատարը առաջիններից են լեգիտիմ ճանաչել Ազգային անցումային խորհուրդը դեռ ապրիլին: Հուլիսին ընդդիմադիրներին պաշտոնապես ճանաչեցին ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան, այնուհետեւ` Մալդիվյան կղզիները, Գամբիան, Բուլղարիան, Խորվաթիան: Մի քանի օր առաջ Լիբիայի նոր իշխանությունները ճանաչելու մասին հայտնեցին Արաբական պետությունների լիգան, Եգիպտոսը եւ մի քանի այլ աֆրիկյան երկրներ: