Ինչ կարդալ սեպտեմբերի 23-ի «Հրապարակում»

Ինչ կարդալ սեպտեմբերի 23-ի «Հրապարակում»
Իրար «կերան» Հայրիկյանն ու կոմունիստները՝ պատասխանը պիտի տա «Հրապարակը». հերթական դատական հայցն ընդդեմ թերթի: Հայաստանում խոսքի ազատությունը լրջորեն վտանգված է:



Վերջին մեկ ամսում երկու նորածնի մահվան մեջ արդյո՞ք Վայքի ծննդաբերական բաժանմունքի վարիչը մեղավոր չէ:



Անկախության տոնն իր ծննդավայր Լոռիում նշելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի օրը կառավարության նիստում դեռ «խումհարի» մեջ էր: Նրա լավատեսությունը միայն տոնական տրամադրությամբ է հնարավոր բացատրել:



Նոր Ընտրական օրենսգրքով չնայած ամրագրված է համամասնական եւ մեծամասնական տեղերի հարաբերակցությունը, սակայն դեռ քննարկումները շարունակվում են: Ընտրություններին ընդառաջ պատգամավորներն ամբիոն են փնտրում…



ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը, չնայած ընդլայնել է բիզնեսը, բայց դեմ չէ նորից խորհրդարան մտնելուն: Նախկին պատգամավորը Մարինե Խառատյանին խոստովանել է, որ պատգամավոր լինելն իրեն օգնել է, որպեսզի ծանոթանա օրենքներին: Փաստորեն, ԱԺ-ն նաեւ դպրոց է:



Բարերարների ճեմուղու բացման աշխատանքներին ու այդ մասին մեզ տեղեկություն հաղորդելուն, Հարություն Մկրտչյանի կարծիքով, խանգարել է «Օդնոկլասնիկ» սոցիալական կայքը:



Ի՞նչ է անելու տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդն իր կասկածելի կազմով. նախագահի հերթական հրամանագիրը «թո՞զ» է ընտրություններից առաջ:



ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանի կարծիքով՝ անկեղծությունից թանկ շքանշան չկա, եւ մարդիկ չպետք է «ջիփազգիների» մոտ իրենց ստորացված զգան. Սոնա Ադամյանն է երգչի հետ զրուցելիս բացահայտել նրան:



Գեղարքունիքի մարզպետի եռագույն համազգեստը, Հերմինե Նաղդալյանը՝ հավերժ պատգամավոր, ինչպես նաեւ այլ հետաքրքիր լուրեր  եւ հոդվածներ միայն «Հրապարակի» սեպտեմբերի 23-ի համարում: