Դեսպանները դիվանագետներ չեն

Դեսպանները դիվանագետներ չեն
Անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներ են անում նաեւ մեր դիվանագիտական ներկայացուցչություններում: ԱԳՆ-ից ստացված լուսանկարների շարքը դիտելիս հասկացանք, որ թեեւ հայաստանյան բուհերը տասնամյակներ շարունակ պրոֆեսիոնալ դիվանագետներ են պատրաստում, սակայն մեր դեսպանները դիվանագետներ չեն՝ բառիս ուղղակի եւ անուղղակի իմաստով: Երեկ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակված Արմեն Պապյանը՝ Խոսրով Հարությունյանի փեսան, ավարտել է Գլաձորի համալսարանը: Վրաստանում մեր դեսպան Հովհաննես Մանուկյանը՝ իրավաբանականը, իսկ ԱԺ նախկին խոսնակ Արմեն Խաչատրյանը՝ Մանկավարժականի բանասիրականը: Վերջին երկուսին երեւի ընտրել են քաշային որոշակի չափանիշներից ելնելով: