Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 24-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 24-ի համարում

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն աթոռը պինդ պահելու համար ինչեր ասես չի անի. Երեւանում վնասազերծվել է մի հանցախումբ, որը վերջին ամիսներին կողոպտում էր բարձրաստիճան պաշտոնյաներին եւ գործարարներին:



Հուլիսին  ավազակային հարձակման զոհ դարձած Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանին թվում է, թե «Լենինը սաղ ա», եւ նա չի հավատում, որ պաշտոնյաների զավակները կարող են տներ թալանել:



Ֆուտբոլի դաշտն  Ազգային ժողովից գերադասող Նեմեցը՝ Ռուբեն Հայրապետյանը, պատժում է նաեւ Ավանի «պլանքյաշներին»՝  կարող է անգամ ծեծել, բայց հաստատ «ջութակ» նրանց համար չի նվագի:



«Ազգային ճակատի» հերթական համաժողովում Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանն առանց փողկապի էր, նիհարած, ահագին տխուր ու նեղսրտեց դատարկ դահլիճից: Սոնա Հարությունյանն է լսել նրա խրատը՝ փողկապը ցուցանիշ չի…



Անցնող շաբաթվա ամփոփում. թերթի գլխավոր խմբագիր, ժամանակին մամուլի խոսնակ աշխատած Արմինե Օհանյանը հաստատ համոզված է, որ խոսնակները քաղաքական գնահատականներ չպիտի տան:



«Քիմքիդ տաքությունը լցվում է կրծքի մեջ. նա ներհուն տնքում է, մատները խրում մազերիդ մեջ, մյուս ձեռքով ճնշելով գլուխդ՝ կուրծքն ավելի խորն է մտցնում բերանդ…». սա հերթական էրոտիկ սկանդալային պատմությունը չէ, այլ բանակում ծառայելիս  Արամ Պաչյանի  սիրած էակի փոխարեն փափուկ բարձն  է……



Այս եւ էլի շատ հետաքրքիր թեմաներ ավելի մանրամասն՝ «Հրապարակի» շաբաթօրյա համարում: