Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 27-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 27-ի համարում
Առաջին անգամ Սյունիքի մարզպետին հանդիպած Հարություն Մկրտչյանը խիստ զարմացել է նրա պահվածքից. Լրագրողը տրորել էր Լիսկայի «մազոլը»՝ հարցնելով պաշտոնանկության մասին եւ արժանացել զայրույթին:



Ո՞վքեր են ՀՀԿ-ի անդամատոմսերը ՀԱԿ-ին նվիրած անձինք, ի՞նչու է ՀՀՇ-ն գաղտնի պահում այս անձանց անունները: Ավելին՝ ՀՀՇ առաջնորդ Արամ Մանուկյանը «ցնցումների» մեջ է ընկնում «Հրապարակի» անունը լսելիս:



Բացահայտվել է հանցագործ բանդան. Ո՞վ է «նավոդկա» տվել, գո՞ւցե  ինֆորմացված պաշտոնյաների ինֆորմացված զավակները…



Հնգամյակը երեք տարում. ըստ Էդիկ Անդրեասյանի, մոտավորապես իր մինիստրներին նման հանձնարարություն է տվել վարչապետ Տիգրան Սարգսյանը Եվրոպայից վերադառնալուց հետո:



Ախթալան վերանվանել «Պղծավան». առաջարկում է Երջանիկ Աբգարյանը՝ մտավախություն ունենալով սակայն, որ  վերեւները   հարցը «կառկախեն»՝ հաշվի առնելով հայ-թուրքական բռնաբարիչ արձանագրությունների նախադեպը:



Անկախության տոնակատարության ուղիղ եթերի թրթռոցները  «զում»-ի հետ էր կապված, իսկ Հանրապետության  հրապարակի մթության համար պատասխանատու էր քաղաքապետարանը:



Հայկո-Մկոյի «ԱլաԲալաՆիցա» նոր ֆիլմի մանրամասները: Դուք կարող եք մասնակցել սյուժեի ընտրությանը՝ դեպքերի զարգացման երեք տարբերակ են նկարել, ինչի մասին պատմում է Մարիամ Մարգարյանը:



Բազմաթիվ այլ հետաքրքիր լուրեր եւ հոդվածներ «Հրապարակի» սեպտեմբերի 27-ի համարում: