Աշխարհը սգում է Պուտինի վերադա՞րձը

Աշխարհը սգում է Պուտինի վերադա՞րձը
Առաջադեմ աշխարհն այս օրերին, կարելի է ասել, սգում է Վլադիմիր Պուտինի վերադարձի մասին հայտարարությունը: Աշխարհի մամուլն անդրադառնում է ռուսաստանյան առաջիկա ընտրություններին եւ բացահայտ արձանագրում, որ Դմիտրի Մեդվեդեւն իր համար շատ ավելի ընդունելի գործընկեր է, քան «ռուսական Ուգո Չավեսը»: Քաղաքագետների վերլուծություններում խիստ բացասական գնահատականներ են հնչում՝ պուտինյան կլանը վերադառնում է, որ երկրում շարունակի ծաղկել կոռուպցիան, սահմանափակվեն քաղաքացիական ազատության սաղմերը, արտաքին քաղաքականության մեջ վերադառնան կոշտ մեթոդներին: