Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 28-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 28-ի համարում

«Չգիտես ինչու, չեն հիշում, որ այդ փաստաթղթերի մի մասը ստորագրել է նախկին մարզպետը՝ ներկայիս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը»,- ասում է Արարատի մեկ այլ նախկին մարզպետ՝ հանրապետական Վարդգես Հովակիմյանը, որը չնայած քրեորեն հետապնդվում է, բայց դուխից չի ընկել:



Ով է մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու Երեւանի Կենտրոնի թիվ 9 եւ 10 ընտրատարածքներում. Չոռնին ու Գռզոն վերադառնում են:



Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը չի ուզում տեղավորվել Մռավյանի դպրոցում, սակայն վերջինիս տնօրեն տիկին Ամիրյանը խուճապահար է:



Ինքնասպան եղած վանաձորցի դատախազ Արամ Գրիգորյանը թշնամիներ չուներ, բայց նախանձողներ շատ կային: Նրա ընկերները պատմում են իր մասին:



«Չգիտեք Ծառուկյան Գագոն ով է, չգիտեք Հայկազին Բաղմանյան,  Ալիկին Միրզաբեկյան կամ Խաչատուրով Յուրիին…»,- հարցնում է իրավապաշտպան Արթուր Սաքունցն ու ենթադրում, որ հանցագործ իշխանավորների որդիները պիտի հանցագործ լինեն:



Հեռահար սրճարանակյանք վենետիկյան «Ֆլորիան» եւ երեւանյան «Կետիկնոց». առաջինում սպասում են  հերթական պատմական «հանճարին», մյուսում՝ երկրի չափազանց կարեւոր արվեստագետին, չնայած գրող Արամ Պաչյանը «Կետիկնոց» չի գնում՝ ժամանակ չունի:



Ովքեր են լինելու ՀՀԿ համամասնական ցուցակում, Ճանապարհային ոստիկանությունից ով է հերթական «զոհը» եւ այլ հետաքրքիր լուրեր ու հոդվածներ սեպտեմբերի 28-ի «Հրապարակում»: