Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 29-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 29-ի համարում
Միկա Բաղդասարովը՝ Շողեր Մաթեւոսյանի դեմ. հերթական դատական հայցը «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի դեմ: Օլիգարխը 2 մլն դրամ է ուզում:



Խմորումները ՀՌԱԿ-ում շարունակվում են. ով ում է սիրում, Անտինյանն Առաքելյանի՞ն, բայց սերն անպատասխան է:



Արտաշես Գեղամյանին Էդիկ Անդրեասյանը խորհուրդ է տալիս լուրջ թեմայով հոդվածներ գրելիս գոնե Հայաստանի պաշտոնական մամուլը կարդալ կամ Հ1 նայել:



«Առաջին լրատվականի»՝ նախկին «Հայլուրի» նոր հաղորդավար Նվեր Մնացականյանի եւ նախագահականի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանի պատկերացումները բարեփոխումների մասին…



Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովին, եւ Զորիկ Զոհրաբյանին նախագահականից արդեն զգուշացրել են՝ այլեւս չերազել մանդատի մասին: Ո՞վ է մտնելու Ազգային ժողով:



Տիկին Հրանուշը տուն է կանչում սփյուռքահայերին, բայց Հայաստան գալիս նրանք անգամ չնչին մի բանից՝ հաշվեհամար բացելուց փոշմանում են:



Վանաձորցի 72-ամյա ծերունին սպանել է 75-ամյա ընկերոջը իրեն «ռաստվարիտել» խմացնելու համար:



Այս եւ այլ թեմաների մասին ավելի մանրամասն՝ «Հրապարակի» սեպտեմբերի 29-ի համարում: