ԼՂՀ հակամարտությունը` ԵՄ առաջնահերթությունների թվում

ԼՂՀ  հակամարտությունը` ԵՄ առաջնահերթությունների թվում
ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով ներկայացուցիչ Քեթրին  Էշտոնը Եվրոպական խորհրդարանում նախօրեին հայտարարել է, որ ԼՂՀ  հակամարտությունը մնում է ԵՄ առաջնահերթությունների թվում: «Կողմերը պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը՝ մինչեւ տարեվերջ հասնեն համաձայնության: Դա պետք է արվի մինչեւ խորհրդարանական ընտրությունները` Հայաստանում  2012-ին,Ադրբեջանում` 2013-ին»:



Իսկ խնդրի լուծման դեպքում կանխատեսել է. «Կբացվեն ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները, ամենակարճ  ճանապարհով կգործեն  ճանապարհները, երկաթգծերն ու գազամուղները, եւ Հարավային Կովկասը վերջապես կդառնա դարպաս Եվրոպայի ու Ասիայի միջեւ»: