Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 30-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» սեպտեմբերի 30-ի համարում
ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանն առավել քան համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն Արցախում դրական կընդունեն, բայց վերջինս սովորել է Հայաստանում խաղալ:



Թեժ ընտրապայքար Սյունիքում. այստեղ մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների ցանկը խայտաբղետ է՝ պատգամավորներ, նախկին զինվորականներ ու նախարար, գործարարներ, քաղաքագետներ եւ ընդդիմության ներկայացուցիչներ:



Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւիկ Պողոսյանը եթե չդատվի, ապա կենսաթոշակի անցնելուց հետո շատ ցանկություններ ունի անգամ պատգամավոր ընտրվելու:



Հայաստանի ոստիկանապետի խանդը Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի նկատմամբ. Ներսիկը չպիտի լրատվական գործառույթներ իրականացնի:



 



Քրեական գործ փաստաբանի  նկատմամբ. նա խարդախության մեջ է մեղադրվում:



Հուշերի գիրկն ընկած կոմունիստ ընկերները բոցաշունչ ելույթներ ու գովեստի խոսքեր էին շռայլում «բարի եւ երանելի» ժամանակներին եւ ցանկություն հայտնում մտնելու խորհրդարան:



Հիմա ինչ՝ եվրոպացի՞ ենք, թե՞ ասիացի, անդրկովկասցի՞ ենք, թե՞ հարավկովկասցի,- խորհում է Արամ Պաչյանը, այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել նույնիսկ շների ցեղատեսակներից:



Այս եւ այլ  թեմաների մասին ավելի մանրամասն՝ «Հրապարակի» սեպտեմբերի 30-ի համարում: