Ոստիկանական գլխարկները՝ աղբամանում

Ոստիկանական գլխարկները՝ աղբամանում
Խորհրդանշական է, որ այս ոստիկանական գլխարկները հայտնվել են աղբամանում: Ինչպիսին մեր հասարակության վերաբերմունքն է՝ առ իրավապահ համակարգ, այնպիսին էլ ոստիկանական ատրիբուտիկայի ճակատագիրն է: Հավանաբար Վերնիսաժում վաճառվող այս հնոտին ոչ մեկին պետք չի եկել, եւ այն հանգրվանել է աղբանոցում: Մնում է, որ աղբանոց «նետվեն» նաեւ այն մեթոդները, որոնցով աշխատում է հայրենի ոստիկանությունը: Մանավանդ հանրահավաքների օրերին: Ի դեպ, այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ-ը վճռական հանրահավաք է հրավիրել, որից հետո, ըստ լուրերի, նստացույց է սկսվելու: